Համացանցով պոռնոգրաֆիա դիտելու հակում ունեցող մարդիկ ենթակա են աշխատանքային կամ կարճաժամկետ հիշողության կորստի վտանգին, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ նրանց ամբողջ կյանքում,- հայտնում է The Daily Mail-ը:
Գերմանացի հոգեբաններն իր տեսակի մեջ առաջին փորձն են կատարել 28 հետերոսեքսուալ տղամարդու հետ, որոնց միջին տարիքը եղել է 26: Կամավորներին առաջարկվել է համակարգչով դիտել ինչպես պոռնոգրաֆիկ, այնպես էլ ոչ սեքսուալ բնույթի պատկերներ: Վերջինների թվում են եղել պատկերներ, որոնցում մարդիկ զբաղված են եղել սպորտով, զենք են կրել, ծիծաղել են:
Մասնակիցները պետք է սեղմեին «այո» կամ «ոչ» կոճակը` կախված այն բանից՝ նրանց ցուցադրվող պատկերը փոխվե՞լ է, թե՞ 4 նկար առաջվանն է մնացել:
Տղամարդիկ պատկերի հարցում կողմնորոշվելիս իրենց ոչ սեքսուալ բնույթի պատկեր դիտող հարևաններից ավելի հաճախ սխալվել են այն դեպքում, եթե նրանց պոռնոգրաֆիա են ցույց տվել:
Պոռնոգրաֆիա դիտելու դեպքում տրվել է 67 տոկոս ճիշտ պատասխան` այն դեպքում, երբ ոչ սեքսուալ բնույթի նկար դիտողների դեպքում այդ թիվը հասել է 80 տոկոսի:
Ըստ հետազոտողների` պոռնոդիտման հաճախադեպ վատ ազդեցությունը կարող է պայմանավորված լինել այն ազդեցությամբ, որը սեքսուալ գրգռվածությունն ունենում է ճանաչողական գործընթացի վրա:
Journal of Sex Research-ում ներկայացված աշխատանքի հեղինակները կարծում են, որ իրենց ներկայացրած տեղեկությունները հոգեբաններին կօգնեն հասկանալ պոռնոկախվածություն ունեցող մարդկանց վարքի առանձնահատկությունները, որոնք ունենում են քնի խանգարումներ, մոռացկոտ են լինում, անպատասխանատու վերաբերմունք են ունենում աշխատանքում և ուրիշ մարդկանց հետ հարաբերություններում:
«Սեքսուալ գրգռվածությունը վատ է անդրադառնում աշխատանքային հիշողության վրա»,- ասել է հետազոտության հեղինակ Քրիստիան Լայերը:
Գիտնականներն ուշադրություն են դարձրել, որ հետազոտության մասնակից լինեն բացառապես հետերոսեքսուալ տղամարդիկ:







































