Սիրիայի վարչապետ Վաել Ալ-Հալկին այցելել է Հալեպ և 4 մլն դոլարի օգնություն խոստացել: Այն մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի պետական հետուստատեսությանը: Նշվում է, որ հեռուստատեսային տեղեկատվությունը չի ուղեկցվել պատերազմից տուժած քաղաքի կադրերով:
Ինչպես նշում է հեռուստաալիքը՝ դեպի Հալեպ սննդամթերքի և վառելիքի մատակարարումներն իրականացվոմ են բավարար քանակով, սակայն բնակիչները չեն ստանում դրանք զինված ահաբեկչական խմբերի դիվերսիոն գործողությունների պատճառով:
Հալեպի շատ շրջաններ, ինչպես նաև քաղաքի հարակից տարածքների մի մասը գտնվում է ապստամբների ձեռքում: Քաղաքում մնացած խաղաղ բնակիչները մշտապես բախվում են սննդամթերքի և վառելիքի սղության խնդրին: Կառավարությունն ու ապստամբները միմյանց վրա են բարդում զոհերի և տարածքում օգնության բացակայության մեղքը:
Կարմիր մահիկի միջազգային կոմիտեից և Պարենամթերքի համաշխարհային ծրագրից ստացված մարդասիրական օգնության բաշխմամբ զբաղվում է Սիրիայի արաբական կարմիր մահիկը, սակայն այն չի կարող գործել այն վայրերում, որտեղ ծանր մարտեր են ընթանուն: Բացի այդ, ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքներում այն ենթակա է հարձակման ռիսկի, քանի որ կազմակերպության ղեկավարները կապված են սիրիական կառավարության հետ: Կազմակերպության հայտարարությունն այն մասին, թե իրենք այդ պայքարում չեզոք դիրքորոշում ունեն, ապստամբներն արհամարհում են:









































