Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Տուլայի Ֆեմիդան արդարացրեց իր թոռներին պաշտպանած Գեղամ Սարգսյանին

Տուլայի շրջանում փակվել է երեք թալանողների սպանության գործը: Գյուղական գործարարը, ով դանակը ձեռքին պաշտպանել է իր ընտանիքը, անմեղ է ճանաչվել: Ռուսական պրակտիկայի համար այս դեպքը բացառիկ է, քանի որ սովորաբար այսպիսի գործերը մեղադրական վճռով են ավարտվում:

Հարձակումից 9 ամիս անց էլ Գեղամ Սարգսյանի թոռները չեն կարողանում հանգիստ քնել, ճչում են քնի մեջ: Եվ գործարարը ինքն էլ այդ օրվա իրադարձությունները դժվար թե մոռանա. նրա առանձնատուն էր ներխուժել չորս կողոպտիչ: Զենքով սպառնալով՝ նրանք գումար և թանկարժեք իրեր էին պահանջում: Գեղամ Սարգսյանը, չնայած գործարար է, սակայն հարուստ մարդ չէ:

Տուլայի շրջանի այս ոչ մեծ գյուղում նա միանգամից մի քանի մթերային խանութ ունի: Քննությունը պարզել է, որ հանցագործները համոզված են եղել, որ գործարարի տնից դատարկաձեռն չեն հեռանա: Չի օգնել նաև բացատրելը, որ տանը խոշոր գումար չկա, ամեն ինչ գործի մեջ է դրված:

«Երբ ես հիշում եմ նրանց աղմուկը, աղաղակը, թե ինչպես էին շպրտում երեխաներին, ինչպես յոթ ամսեկան երեխայի ճակատին ատրճանակ էին դրել: Այդ ամենը իրոք սարսափելի էր»,- հիշում է Գեղամ Սարգսյանը:

Այդ սարսափը մի քանի ժամ է շարունակվել: Երբ հանցագործները տակնուվրա են արել տունը և ոչ մի արժեքավոր բան չեն գտել, նրանք որոշել են ազատվել վկաներից: Հասկանալով, որ հիմա ամբողջ ընտանիքին կսպանեն, Գեղամը, արնաքամ լինելով, հասել է խոհանոց և վերցրել դանակը: Թե ինչպես է կարողացել սպանել հանցագործներին, չի հիշում:

«Եթե այս ամենը կրկնվեր, ես ամեն ինչ կանեի այնպես, ինչպես արել եմ: Մի՞թե ես ուրիշ ընտրություն ունեի: Կարծում եմ, որ ամեն ինչ ճիշտ եմ արել»,- ասում է Գեղամը:

Սկզբում երեք անձի սպանությունը որակավորվել էր որպես ինքնապաշտպանության սահմանների անցում: Միայն հիմա՝ ամիսներ անց, Տուլայի հետաքննիչները փակել են Գեղամ Սարգսյանի նկատմամբ քրեական գործը հանցագործության կազմի բացակայության պատճառով:

Ամբողջ գյուղը միաձայն աջակցել է Գեղամ Սարգսյանին:

Գործարարի կինն այժմ հազվադեպ է տանից դուրս գալիս: Նա աշխատում է իր ժամանակը մեծամասամբ թոռների հետ անցկացնել և այդ երեկոն չհիշել:

Հանցագործներից մեկին հաջողվել էր փախչել, երկու ամիս անց նրան բռնել են: Չնայած ապրած ցնցումին, Սարգսյաններն իրենց տան դուռը բաց են պահում. բակում նույնիսկ շուն չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում