Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ընթանում է Շարմաղ Ներսիսյանի գործի դատական քննությունը:
57-ամյա Շարմաղը մեղադրվում է գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Գողությունը նա կատարել է եկեղեցում:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մայիսի 25-ին՝ կիրակի օրը, ժամը 11-ի սահմաններում Շարմաղը գնացել է Ջրվեժ գյուղի Սուրբ Կաթողիկե եկեղեցի, որտեղ կիրակնօրյա պատարագ էր:
Շարմաղը թաքնվել է եկեղեցու ավանդատանը: Հետո իր մոտ եղած խարտոցով կտրել-բացել է եկեղեցու գանձանակի դուռը և գաղտնի հափշտակել է 89 հազար 100 դրամ:
Շարմաղի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին: