ԱՄՆ-ի իշխանությունները հատուկ ցուցակի մեջ են ընդգրկել ինֆորմացիայի և զբոսաշրջության լիբանանյան նախկին նախարար Միշել Սամահային,- հաղորդել է ամերիկյան ֆինանսների նախարարությունը:
Սամահան հոկտեմբերին ձերբակալվել էր Լիբանանում հետախուզության բյուրոյի նախկին ղեկավարի սպանության կասկածանքով: Ըստ հետաքննության ՝ Սամահան իբր թե գործել է սիրիական ղեկավարության հրամանով:
ԱՄՆ-ում Սամահայի ենթադրյալ հաշիվները սառեցված են: Բացի այդ, ամերիկացի քաղաքացիներին արգեված է բանտում գտնվող նախկին նախարարի հետ որևէ գործարք իրականացնել:









































