Վերջերս աշխատանքից ազատվել են դատախազության համակարգի պաշտոնյաներ՝ երկու կարևորագույն պաշտոններից:
Մասնավորապես, աշխատանքից ազատվել են Դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանը և Դատախազության աշխատակազմի Գնումների ու նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Նարեկ Ղազարյանը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` վերջինիս փոխարեն վարչության պետի պարտականություններն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազի օգնական Արտակ Բարսեղյանը:
Նշենք, որ Համլետ Գրիգորյանը Գևորգ Կոստանյանի՝ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելուց հետո նախ նշանակվել էր աշխատակազմի ղեկավար, ապա` աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
Հ.Գրիգորյանը եւ Նարեկ Ղազարյանը դատախազության համակարգ էին տեղափոխվել Գևորգ Կոստանյանի նշանակումից հետո՝ արդարադատության նախարարությունից:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում












































