Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ հարկավոր է ուժեղացնել մալարիայի դեմ պայքարի ջանքերը, այլապես այդ ոլորտում վերջին ժամանակում ձեռք բերված հաջողությունները կարող են զրոյի հավասարվել:
Կազմակերպությունը տեղեկացրել է, որ 3 միլիարդ դոլար է հարկավոր մալարիայի դեմ պայքարն ընդլայնելու նպատակով:
Այդ կապակցությամբ կազմակերպությունը ֆինանսավորման նոր աղբյուրներ է փնտրում՝ չբացառելով հատուկ պարտատոմսերի թողարկումը:












































