Ռուսաստանը ծրագրավորում է մոտ ժամանակներում վերջացնել Սմոլենսկի ողբերգության հետաքննությունը և լեհական կողմին փոխանցել վթարի ենթարկված ինքնաթիռի բեկորները: Այս մասին է հայտարարել ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր լեհ գործընկերոջ՝ Ռոդիսլավ Սիկորսկու հետ բանակցություններից հետո:
«Սեպտեմբերին լեհ փորձագետների խնդրանքով Վարշավային են փոխանցվել գործի նյութերի հերթական հինգ հատորները,- նշել է նախարարը: -Մենք ցանկանում ենք, որքան հնարավոր է արագ ավարտել հետաքննությունը և լեհական կողմին փոխանցել ինքնաթիռի կտորները»:
Պատասխանելով փոխանցման ամսաթվի վերաբերյալ հարցին՝ նախարարը պատասխանել է, որ արհեստական ամսաթվեր հարկավոր չէ նշանակել:
Լավրովը հայտնել է նաև, որ լեհական կողմի հետ քննարկվել է նաև վթարի վայրում հուշարձանի կառուցման հարցը: Նա ավելացրել է, որ հուշարձանը կարող է դառնալ երկու ազգերի համերաշխության խորհրդանիշը:








































