Մոսկվայի «Սպարտակ»-ի ու Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ռուսական թիմին անվանել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի լավագույն ակումբը: Յուրան հայտարարել է, որ ինքը փորձում է համոզել Մխիթարյանին տեղափոխվել Մոսկվա:
«Կարծում եմ՝ «Սպարտակ»-ը Ռուսաստանի լավագույն ակումբն է: Մեզ պարզապես անհրաժեշտ է հաջողություն ու կենտրոնացում: Երբ տեղափոխվեցի «Կրասնոդար», ասացի, որ եթե հեռանամ աումբից, ապա միայն Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ուժեղագույն ակումբ:
Ինձ համար երկրպագուների ուշադրությունը շատ կարևոր է, այնպես որ ամեն ինչ կանեմ՝ սպասելիքներն արդարացնելու համար»,- ասել է Մովսիսյանը:
– Եթե Ձեզ ասեն, որ հարկավոր է Մխիթարյանին համոզել տեղափոխվել «Սպարտակ», կհամոզե՞ք.
– Ինչու ոչ… Իհարկե, ես Հենրիխին խորհուրդ կտայի մտածել «Սպարտակ» տեղափոխության մասին, սակայն նա այժմ հանդես է գալիս ոչ պակաս լավ թիմում՝ «Շախտյոր»-ում: Բացի այդ, ինչքան գիտեմ, Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք թոփ-ակումբներ: Ընտրությունը միայն նրանն է,- «Российская газета»-ն փոխանցում է Մովսիսյանի խոսքերը:








































