Թայվանական HTC ընկերությունը շուտով կարող է հանդես գալ իր համար նոր շուկայում և թողարկել Էքշոն տեսախցիկ: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Տեսախցիկը կունենա 16 մեգապիքսել հզորության աղյուսակ` լայնանկյուն օբյեկտիվով: Այն սմարթֆոններին կարելի կլինի միացնել WiFi-ի կամ Bluetooth-ի միջոցով:
Տեսախցիկները կարող են «համագործակցել» Android-ի և iOS-ի հետ: Սարքավորման շնորհանդեսը կարող է տեղի ունենալ արդեն հոկտեմբերի սկզբին:









































