Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը, ով հայտնի է «Ամեն ինչ մորս մասին», «Խոսիր նրա հետ», «Մաշկը, որում ես ապրում եմ» դրամատիկական ֆիլմերով, կատակերգություն է նկարահանել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող բորտ-ուղեկցորդների մասին՝ «Սիրեկան ուղևորները» (Los amantes pasajeros):
Ֆիլմը ամերիկյան վարձույթ դուրս կգա I’m So Excited անվանումով` վերցված Pointer Sisters խմբի հայտնի երգից, որի տակ ֆիլմի հերոսները կատարում են իրենց կրակոտ պարը:
Ֆիլմի սյուժեն առայժմ հայտնի չէ, սակայն դատելով հոլովակից` այն պատմում է իսպանացի բորտ-ուղեկցորդների ամենօրյա կյանքի մասին, որոնք առանց խմելու ու թմրադեղերի չեն կարողանում դուրս գալ ուղևորներին սպասարկելու:
Գլխավոր հերոսներին մարմնավորում են Պենելոպե Կրուսը, Անտոնիո Բանդերասը ու Պաս Վեգան:
Ֆիլմը եվրոպական վարձույթ դուրս կգա 2013թ. գարնանը:








































