Ֆրանսուա Գալյարդոն, ով հանդիսանում է ՖԻՖԱ-ի գործակալ, հայտարարել է, որ «Ռեալ Մադրիդ»-ի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն հաջորդ ամռանը կհեռանա ակումբից.
«Այժմ նա երջանիկ է «Ռեալ»-ում: Սակայն ես կարծում եմ, որ նրա շրջապատի մարդիկ կփորձեն համոզել Ռոնալդուին փոխել ակումբը:
Նա պատրաստվում է հեռանալ մյուս մրցաշրջանում: Տրանսֆերային առաջարկներ կլինեն մեծ ակումբներից, որոնք կփորձեն անհավանական գումարներ ներդնել նրա տրանսֆերի իրականացման համար»-,ասել է Գալյարդոյի խոսքերը մեջբերում է Metro-ն:







































