«Ռեալ Մադրիդ»-ի իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է իր թիմի պորտուգալացի կիսապաշտպան Քրիստիանու Ռոնալդուի մասին։
«Այս շաբաթ Քրիստիանուն մարզումների ժամանակ իրեն հիանալի դրսևորեց։ Հիմա նա առողջական ոչ մի խնդիր չունի և եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա նա ամենայն հավանականությամբ կմասնակցի մադրիդյան դերբիին», – ասել է Անչելոտին։
Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ»-«Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22 անց 00-ին:











































