Activision ընկերությունը չի պատրաստվում էկրանավորել Call of Duty սերիան: Ընկերության ղեկավար Բոբբի Կոտիկի խոսքերը հրապարակել է The New York Times-ը:
Համաձայն այնտեղ ներկայացված տեղեկությունների՝ Կոտիկին բազմիցս դիմել են կինոստուդիաների ներկայացուցիչները, որոնք հետաքրքրված են, որպեսզի կազմակերպեն սերիայի էկրանավորումը: Սակայն նա միշտ մերժել է նման առաջարկները:
Activision-ի ղեկավարը բացատրել է իր մերժումը նրանով, որ վիդեոխաղի սիրահարները հազվադեպ են գոհ լինում նման էկրանավորումներից, և դա կարող է վնասել բրենդին:
Activision-ը թողարկում է Call of Duty խաղը 2003 թ.: Սերիալի վերջին մասը վաճառքի է հանվել նոյեմբերին: Black Ops 2-ը դարձել է Call of Duty-ի ամենահաջողված սերիան: Առաջին 15 օրվա ընթացքում նրա վաճառքի ծավալը կազմել է ավելի քան մեկ միլիարդ դոլար:
Ներկա դրությամբ, արտադրության մեջ են գտնվում միանգամից մի քանի կինոֆիլմեր, որոնք իրականացվում են խաղերի մոտիվներով:








































