Եվրամիությունն այսօր հրապարակել է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի մանրամասները:
Փաթեթում չկան կետեր՝ կապված ՌԴ-ի՝ ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի կազմից դուրս բերման հետ: Ռուսաստանին չի արգելվի նաև անցկացնել ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնությունը:
Հիշեցնենք, որ Եվրամիության մի քանի անդամ երկրների ներկայացուցիչներ ավելի վաղ առաջարկել էին Ռուսաստանին դուրս բերել ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի կազմից:
Այս պարագայում ռուսական ակումբները չէին կարողանա մասնակցել եվրագավաթների խաղարկություններին, իսկ Ռուսաստանի հավաքականը՝ աշխարհի առաջ Եվրոպայի առաջնություններին:








































