Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է, որ ուշադրություն չի դարձնում իրեն հասցեագրված քննադատություններին: Ֆուտբոլիստը նշել է, որ իր համար ավելի կարևոր է թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքը:
«Ավելի կարևոր է այն, ինչ մտածում է մարզիչը: Դա ինձ վստահություն է ներշնչում: Գիտեմ դրա իսկական արժեքը, ինչի համար շնորհակալ եմ Վենգերին:
Իսկ լրատվամիջոցները խոսում են միայն նրանց մասին, ովքեր գոլեր են խփում, ոչ թե արդյունավետ փոխանցումներ կատարում: Դա էլ նորմալ է»,- «Արսենալ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Օզիլի խոսքերը:





































