Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան հերթական անգամ գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին: Այս մասին տեղեկացնում են հարավամերիկյան լրատվամիջոցները:
Մասնագետը նշել է «Բարսելոնա»-ի հարձակվողի արժանիքներից մեկը, որը միշտ ընդգծում էր նաև կատալոնական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:
«Արգենտինայում մենք բոլորս պետք է հետևենք Մեսսիի օրինակին: Լեոն յուրաքանչյուր օր ջանում է գերազանցել իր նախորդ նվաճումները: Մենք կարող ենք զանազան բառեր գտնել նրան գովաբանելու համար, սակայն Մեսսին վեր է այդ ամենից: Արգենտինայի ընտրանու համար 2012 թվականը նույնպես ֆանտաստիկ էր: Մենք գալիք տարի կփորձենք բարելավել մեր արդյունքները»,- հայտարարել է Սաբելյան:






































