«Իրենց քաղաքական թիմում առկա խոստովանությունը, որ 7-10% ձայն պետք է ստանան նախագահական ընտրություններում, ջղագրգռություն է առաջացրել իր մոտ: Սա է իրականությունը»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի ելույթի, հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ ընդդիմությունը չի կարող հանդուրժող լինել ՀՀ իշխանությունների հանդեպ, մինչդեռ մեծամասնությունը հանդուրժող է: Է. Շարմազանովի կարծիքով՝ զգացմունքայնության կարիք չկա, և պետք չէ զարմանալ, որ մեծամասնությունը հավասար իրավունքներ է ուզում:
«Ո՞վ է ասել, որ ընդդիմությունը պետք է ունենա ավելի շատ իրավունք, քան իշխանությունը»,- ասաց Շարմազանովը և կոչ արեց «հարկ եղած-չեղած դեպքում մեջ չբերել նախագահին»:








































