Գերմանական «Բավարիա»-ի ֆուտբոլիստ Արյեն Ռոբենը վերսկսել է մարզումները: Այս մասին հայտնում են հոլանդական լրատվամիջոցները:
Ռոբենը մարզվել է անհատական ծրագրով: Սպասվում է, որ ֆուտբոլիստն արդեն վաղվանից կսկսի մարզվել ողջ ծանրաբեռնվածությամբ:
Ռոբենը վնասվածք էր ստացել «Վոլֆսբուրգ»-ի հետ կայացած հանդիպման ժամանակ և ստիպված փոխարինվել էր: Նշվում էր, որ Ռոբենը կարող է մասնակցել Գերմանիայի առաջնության հաջորդ տուրի հանդիպմանը, որտեղ «Բավարիա»-ն մրցելու է «Շտուտգարտ»-ի հետ:










































