ԱՄՆ պետքարտուղարը ուրբաթ աշխատանքային այցով Թուրքիա կժամանի գլոբալ և տարածաշրջանային հարցերի քննարկման նպատակով, ասվում է Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է RIA Novosti-ն:
«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին 2014 թ. սեպտեմբերի 12-13-ը Թուրքիա կժամանի: Բարձրաստիճան հյուրը կհանդիպի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ, որից հետո բանակցություններ կանցկացնի նախագահ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմետ Դավութօղլուի հետ»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Կողմերը պլանավորում են քննարկել երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև կքննարկեն օրակարգում դրված երկկողմանի հարաբերությունների, տարածաշրջանային և գլոբալ խնդիրների թեմաները, նշում է թուրքական ԱԳՆ-ն:
Ներկա պահին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մերձավոր Արևելքի երկրներում շրջագայություն է կատարում, որն ուղղված է ահաբեկչությանը և մասնավորապես ամբողջ տարածաշրջանին սպառնացող «Իսլամական պետություն» խմբավորմանը հակազդելու կոալիցիա ստեղծելուն:
Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով, որոնք մեջբերում են կառավարական սղբյուրներին, Թուրքիան, համաձայնելով «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիային «պասիվ աջակցելուն», չի պլանավորում անմիջական մասնակցություն ունենալ գործողություններին, քանի որ ներկա պահին խմբավորման գրոհայինների ձեռքերում են գտնվում թուրքական դիվանագիտական առաքելության 49 աշխատակիցներ:










































