Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ամենասարսափահարույց թերթի համբավ ունեցող Taraf-ի գլխավոր խմբագիր է դարձել թերթի սյունակագիր Մարգար Եսայանը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օրեր առաջ հրաժարական ներկայացրին թերթին նախկին գլխավոր խմբագիր Ահմեթ Ալթանը և նրա տեղակալ Յասեմին Չոնգարը: Նշվում է, որ Մարգար Եսայանը ժամանակավորապես է կատարելու Taraf թերթի գլխավոր խմբագրի գործառույթները:








































