Օգոստոսի 19-ին Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների առաջին պաշտոնական եռակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել նավթագազային և տրանսպորտային ռազմավարական ենթակառույցների անվտանգության ապահովման վերաբերյալ, որոնք ռազմավարական նշանակություն ունեն 3 երկրների տնտեսությունների համար: Այս մասին հայտնի է դառնում վերլուծաբան Թունալ Ազերիի՝ vesti.az տեղեկատվական պորտալում հրապարակած հոդվածից:
Լրագրողը նշում է, որ համապատասխան ռազմական հուշագիրը կողմերը մտադիր են ստորագրել Վրաստանում առաջիկա հանդիպման ժամանակ:
Խոսքը, ըստ ամենայնի, արագ արձագանքման համատեղ շարժական ուժերի ստեղծման մասին է, որոնք վտանգի դեպքում կարող են օպերատիվ կերպով հանդես գալ ի պաշտպանություն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակատարների և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու:











































