Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի կառավարությունը դիտարկում է որպես մրցակից և ուզում է խանգարել նրա աշխատանքին: Այս մասին նա ասել է «Կվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում:
Իվանիշվիլին թերթին պատմել է, որ 2013-ի նոյեմբերին Մարգվելաշվիլիի երդմնակալությունից կարճ ժամամակ հետո իրենք բանավիճել են ու երկար ժամանակ քննարկել նախագահի դիրքորոշումն ու կառավարության հետ մրցելու նրա ցանկությունը: «Արդյունում ես մնացի իմ կարծիքին, նա չփոխեց իրենը: Մի՞թե այդքան դժվար է նկատել, որ նա նրանց (կառավարության, խորհրդարանի) մեջ մրցակից է տեսնում և ուզում է խանգարել նրանց, իսկ որպես հետևանք՝ երկիրը վնաս է կրում, և դա պետք է հասկանա նախագահ Մարգվելաշվիլին»,- ասել է Իվանիշվիլին:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին երկու պատվիրակությունների մեկնելու վերաբերյալ Իվանիշվիլին ասել է, որ շատ ոչ գեղեցիկ կլինի, եթե «փոքր, աղքատ երկրից 2 առանձին պատվիրակություն մեկնի»: Իվանիշիլիի կարծիքով՝ ՄԱԿ-ի ԳԱ-ին վրացական պատվիրակությունը պետք է բացառապես վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին գլխավորի: «Մարգվելաշվիլին կարծում է, որ առողջ մրցակցություն է վարում»,- հավելել է նա:









































