Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսն անհանգստացած է իր վնասվածքի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն:
«Ռոյսի վնասվածքը ողբերգություն է նրա համար: Մենք ուրախ ենք, որ թիմի կազմում կա այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին Շինջի Կագավան է: Վստահ եմ, որ մենք ճիշտ ենք վարվել` ձեռք բերելով նրա իրավունքները: Ցավոք, միշտ պետք է հաշվի առնել վնասվածքների հնարավորությունը»,- Bild-ը մեջբերում է Վատցկեի խոսքերը:
Հիշեցնենք` Ռոյսը վնասվածք է ստացել «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի Շոտլանդիայի ընտրանու դեմ խաղում: Գերմանացիները հաղթեցին 2:1 հաշվով:







































