«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեի կարծիքով` ֆուտբոլում երևույթներ կան, որոնցից Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գաղափար չունի: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
Պիկեն նկատի է ունեցել պորտուգալացի մասնագետի ելույթը` ազգային առաջնության 16-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Էսպանյոլ»-ի դեմ խաղից առաջ: Մոուրինյոն իր խոսքում նշել է, որ խաղացողներ կան, ովքեր պատգարակով լքում են խաղադաշտը, սակայն 2 օր անց խաղում են, ասես ոչինչ չի եղել: «Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչն ակնարկել է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի գործողությունները` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության Լիսաբոնի «Բենֆիկա»-ի դեմ հանդիպմանը:
«Ակնհայտ է, որ Մոուրինյոն ֆուտբոլիստ չի եղել և պարզապես չի հասկանում որոշ իրավիճակներ»,- հայտարարել է Պիկեն:







































