Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ընդունել է Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնի գլխավորած պատվիրակությանը, որն Ադրբեջանում է գտնվում «Պաշտպանական արդյունաբերություն» միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար: Այս մասին գրում է Trend-ը` վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը:
Հանդիպման ժամանակ փոխադարձ կարծիքներ են հնչել երկու կողմերին հետաքրքող հարցերի շուրջ:
Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Հարփազը:








































