Թուրքիայի Հանրապետությունը մտադիր է միանալ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ կոալիցիային: Այս մասին հաղորդում է Haber Turk հեռուստաալիքը` վկայակոչելով կառավարական աղբյուրներին:
Համապատասխան որոշումն ընդունվել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի` երկրի բանակի հետախուզության ներկայացուցիչների հետ հանդիպելուց հետո:
Սակայն նշվում է, որ կոալիցիային Թուրքիայի մասնակցությունը սահմանափակ կլինի` թուրքական դեսպանատան 49 պատանդ աշխատակիցների հետ կապված դրության պատճառով:









































