«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը անգլիական թիմից հեռանալու համար ստացել է վեց միլիոն եվրո հրաժարագին։
Այս մասին է հաղորդել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական էջը, որն ամփոփել է 2013/14 մրցաշրջանը:
Հիշեցնենք, որ Մոյեսը պաշտոնապես թիմից հեռացավ «Էվերթոն»-ի դեմ խաղից հետո, որտեղ «Յունայթեդ»-ը 2-0 հաշվով պարտություն կրեց լիվերպուլյան թիմից:







































