Աշխարհի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերը, ով այս շաբաթ մասնակցեց Բանգկոկում կայացած Չեմպիոնների մրցաշարին, մեկնաբանել է այս մրցարշավում իր տարած հաղթանակը:
Հիշեցնենք, որ Շումախերը հաղթանակ տարավ Ազգերի գավաթի խաղարկությունում իր հայրենակից Սեբաստյան Ֆետելի հետ միասին:
«Ծերուկի համար այդքան էլ վատ չէ, չէ՞: Այսօր ամեն ինչ շատ լավ էր, ու ուրախ եմ, որ Սեբաստյանի հետ նման արդյունքի հասանք: Կարծում եմ՝ շատերին ապացուցեցի, որ նախկինի պես արագ եմ նույնիսկ այս տարիքում:
Ճիշտ է, հիմա, երբ հեռանում եմ Ֆորմուլա 1-ից, այլևս նման ինտենսիվ մարզումներ չեմ անցկացնի, քանի որ օրգանիզմիս հանգիստ է հարկավոր», – հայտարարել է Շումախերը: