Հայտնի ռեպ երգիչ 50 Cent-ը ամերիկացի Ֆլոյդ Մեյուեյզերին առաջարկել է կարդալ «Հարի Փոթեր»-ից գեթ մեկ էջ:
Չկարդալու դեպքում Մեյուեյզերը պետք է բարեգործություն կատարեր 750 հազար դոլարի չափով: 50 Cent-ը փորձել է ակնարկել, որ հայտնի բռնցքամարտիկը չունի տարրական կրթություն և կարդալու հետ կապված լուրջ խնդիրներ ունի.
« Ես վարժ կկարդայի, եթե գումար աշխատեի այդ կերպ և ընտանիքիս կարիքները հոգայի դրա միջոցով: Ես կենտրոնացած եմ բռնցքամարտի վրա: Իրականում ես կարդալ չգիտեմ, սակայն սպորտի ասպարեզում ցույց տված իմ հաջողություններն ավելի զարմանալի են: Ծիծաղել մարդու վրա, եթե նա կարդալ չգիտի, ապա դա զավեշտալի չէ» -,ասել է Մեյուեյզերը:










































