Աֆղանստանի արևելքի ուղղությամբ ՆԱՏՕ-ի օդային հարվածի հետևանքով զոհվել է 14 տեղի բնակիչ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, ևս առնվազն 13 մարդ վիրավոր է: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աֆղան պաշտոնյայի:
Երկրի նախագահ Համիդ Կարզայը դատապարտել է դաշինքի գործողությունները: Կունար նահանգի ղեկավար Շույա ուլ-Մուլք Ջալալան պնդում է, որ զոհերի թվում 2 երեխա կա:
Աֆղանստանում ԱՄՆ-ի ղեկավարած ռազմական կոալիցիան հայտարարել է, որ ուսումնասիրում է այդ դեպքը:








































