Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Ատալանտա»-ի հանդեպ 3:0 հաշվով հաղթանակ տանելուց հետո հայտարարել է, որ թուրինյան թիմը ֆինանսական դժվարություններ ունի:
«Այս պահին մենք ֆինանսական դժվարություններ ունենք: Մենք չենք կարող մեզ թույլ տալ բարձրակարգ ֆուտբոլիստների հետ պայմանագիր ստորագրել, ինչպես Ա Սերիայի մյուս թիմերը: Նման ձեռքբերումներ իրականացնելու համար գումար է պետք, իսկ մենք դա չունենք»,- football Italia-ն փոխանցում է Կոնտեի խոսքերը:
Ավելի վաղ լուրեր կային, որ «Յուվե»-ն ցանկանում է գնել Դիդիե Դրոգբայի ու Լևանդովսկիի տրանսֆերային իրավունքները:





































