Դերասանը Սթեյսի Քիբլերի հետ չամուսնանալու համար հարմար «արդարացում» է գտել։
Այն, որ Քլունին վախենում է ամուսնական կապերից, շատերին է հայտնի, բայց ոչ դերասանի ներկայիս ընկերուհուն` հեռուստահաղորդավարուհի Սթեյսի Քիբլերին: Նա համոզված է, որ կկարողանա իրենց հարաբերությունները հասցնել ամուսնության: Սակայն Քլունին հիանալի «արդարացում» է գտել, որպեսզի չամուսնանա ընկերուհու հետ:
Ջորջն ասում է, որ ընտանեկան կյանքն ու երեխաներ ունենալն իր համար չեն, քանի որ իրեն շատ քիչ է մնացել ապրելու: Դերասանի պնդմամբ՝ ինքը տառապում է մի շարք վտանգավոր հիվանդություններով, որոնք իրեն դանդաղ սպանում են. դրանցից են մալարիայի դաժան և հաճախակի դարձած նոպաները։
Այս հիվանդությամբ Քլունին վարակվել է Աֆրիկա հումանիտար օգնություն տանելու ժամանակ: 2011 թ. ՄԱԿ-ի պատվիրակության կազմում Քլունին մեկնել էր Սուդան: Պատվիրակությունը «թեժ գիծ» էր մեկնել` աջակցելու երկրի անկախության հանրաքվեի անցկացմանը, սակայն այդ այցելությունը դերասանի համար վատ ավարտ ունեցավ:
2006 թ. նրա` Դարֆուր կատարած այցից հետո էլ բժիշկները հայտարարել էին թե դերասանը մալարիայով է վարակված, սակայն ավելի ուշ հայտարարեցին, որ նրա մոտ արյան վարակում է:
Քլունիի պատճառաբանությունները Սթեյսիին ամուսնության մտքից հետ չեն պահում: Նա մտադիր է թե՛ դժբախտության, թե՛ ուրախության, թե՛ հիվանդ, և թե՛ առողջ ժամանակ լինել դերասանի կողքին:










































