2014թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին մերժել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու «Բավարիա»-ի առաջարկները:
34-ամյա կիսապաշտպանն առանձնազրույցներ է ունեցել թիմերի գլխավոր մարզիչներ Լուի վան Գալի ու Պեպ Գվարդիոլայի հետ: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Չավին մարզիչներին ասել է, որ չի ցանկանում տեղափոխվել թիմ, որը կարող է եվրագավաթներում լինել «Բարսելոնա»-ի հավանական մրցակիցը:
Պարբերականի տեղեկություններով՝ Չավին մերժել է նաև MLS-ի ու Քաթարի մի քանի ակումբների առաջարկներ:











































