«Բարսելոնա»-ի և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը հաջորդ տարվա հունվարին կարող է Անգլիայի Պրեմիեր Լիգա տեղափոխվել:
Բրենդան Ռոջերսն ու Լուի վան Գալը հետաքրքրված են 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Daily Express-ը:
Կատալոնական ակումբը կուսումնասիրի բրազիլացու տրանսֆերի շուրջ ստացվող առաջարկները, քանի որ մրցաշրջանի ավարտից հետո Ալվեսը կարող է լքել «Բարսելոնա»-ն անվճար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստը ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում էր:








































