Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Շոտլանդիայի բնակիչներին կոչ է արել «չբաժանել Մեծ Բրիտանիան» և քվեարկել Միացյալ Թագավորությունից առանձնանալու դեմ: Այս մասին ասվում է Daily Mail թերթում հրապարակված՝ «Մեր միությունը շատ կարևոր է: Մի քանդեք այն» Քեմերոնի հոդվածում:
Քեմերոնը հոդվածում նշել է, որ հանրաքվեի քվեարկության ժամանակ շոտլանդացիները պետք է պատմական ընտրություն կատարեն, որը «Միացյալ Թագավորության ապագայում կգրվի անջնջելի թանաքով»: «Դա ճակատագրական որոշում է. հետդարձ չի լինի»,- նշում է վարչապետը:
Հիշեցնենք, որ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 18-ին:








































