Փրինսթոնի համալսարանը ճանաչվել է ԱՄՆ 2015թ. լավագույն ուսումնական հաստատությունը՝ U.S. news & world report ամսագրի վարկածով: Պարբերականը ամենահաջողակ ուսումնական հաստատությունների՝ իր կողմից ամեն տարի կազմվող վարկանիշային աղյուսակում երկրորդ տարին անընդմեջ լավագույնի դափնին հանձնում է այդ հաստատությանը՝ գրում է ITAR-TASS-ը:
«Փրինսթոնին հաջողվել է մնալ նույն դիրքում՝ շնորհիվ համալսարանական գործունեության բոլոր ոլորտներում իր բարձր ցուցանիշների»,- ասել է ամսագրի ներկայացուցիչը:









































