Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը չի ազդի Միացյալ Թագավորությունից Շոտլանդիայի անկախացման որոշման վրա: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Նորին մեծությունը հաստատակամորեն հակված է այն տեսակետին, որ Շոտլանդիայի անկախությունը Շոտլանդիայի ժողովրդի անձնական գործն է»,- հայտարարել են Բուքինհեմյան պալատի մամլո ծառայությունում:
Նշվում է, որ միապետը վեր է գտնվում ցանկացած քաղաքականությունից, և բոլոր այն ենթադրությունները, թե թագուհին մտադիր է ազդել հանրաքվեի ելքի վրա, բացարձակապես ճիշտ չեն:








































