Հանրաքվեի արդյունքներով անկախություն հռչակելու դեպքում ՆԱՏՕ մուտք գործելու համար Շոտլանդիան ստանդարտ պրոցեդուրաներ կանցնի, որոնք նախատեսված են դաշինքի նոր անդամների համար, գրում է RIA Novosti-ն:
«Օրենքի համաձայն՝ անկախություն հռչակած, և այսպիսով պետական կարգավիճակ ստացած Շոտլանդիան որպես նոր պետություն կդիտարկվի: Նոր պետությունը Հյուսիսատլանտյան դաշինքի կողմ չի հանդիսանում, և այսպիսով, ՆԱՏՕ-ի անդամ չի լինի: Եթե նա ցանկանա անդամակցել ՆԱՏՕ-ին, ապա նրա հայցը կդիտարկվի սովորական պրոցեդուրայով, ինչպես նշված է Պայմանագրի 10-րդ կետում»-, նշել է դաշինքի ներկայացուցիչը:
Ընդ որում, նրա խոսքերով, ՆԱՏՕ-ին Շոտլանդիայի հնարավոր անդամակցության հարցը դեռ չի քննարկվել:












































