Եվրոպական աստղագիտական գործակալության գիտնականներն ընդունել են Rosetta սարքավորման տվյալները, որոնց վերլուծության արդյունքում պարզվել է, որ 67P/Չուրյումովո-Գերասիմենկո գիսաստղի այդ լուսանկարներն իրենց մաքրությամբ նմանը չունեն:

Մասնագետնեը գիստաստղի լուսանկարները ստացել են OSIRIS սարքավորումից, որը տեղադրված է Rosetta զոնդի վրա: Մշակման արդյունքում գիտնականներին հաջողվել է հստակ տեսնել գիսաստղի մակերևույթը:

Մասնագետներին հաջողվել է տեսնել քարերը, հսկայական փոսերը, անցքերը, խառնարանները, որոնք նման են Երկրի վրա գտնվողներին:

Ստացված լուսանկարները գիտնականներին երկու նպատակով են անհրաժեշտ: Մի կողմից՝ մասնագետները կհետևեն գիսաստղի միջուկին մինչև Արեգակին դրա մոտենալը: Մյուս կողմից, գիտնականները Philae զոնդի վայրէջքի համար հարմար վայր են փնտրում:











































