Եգիպտոսում նոր սահմանադրության համար անցկացվող հանրաքվեի առաջին փուլից հետո հասարակության պառակտումն իսլամիստների և աշխարհիկների՝ ավելի է սրվել։ Կարծում է ընդդիմադիր ուժերի Եգիպտոսի Ազգային Փրկության Ճակատի ղեկավարներից մեկը՝ Մուհամմեդ էլ-Բարադեյը։ Նա իր հիմնած ազատական «Ալ-Դուստուր» կուսակցության ղեկավարն է, ՄԱԳԱՏԵ-ի նախկին ղեկավարը։
Ըստ նրա՝ այդ երկպառակության սրումը կհանգեցնի երկրի փլուզման։ Որ երկրում բարձր է աղքատության մակարդակը, այնտեղ հեշտ է լինում «կրոնի վաճառք» իրականացնել։ Բարադեյի խոսքերով՝ Եգիպտոսում հեղափոխությունը շուտով իրականություն կդառնա։
Հանրաքվեի նախնական արդյունքներով՝ նոր սահմանադրությանը կողմ են քվեարկել մասնակիցների 56-58%, որոնք հարում են իսլամիստ ուժերին։ Իսկ դեմ արտահայտվողները հարում են ազատականներին և ընտրողների կեսից մի փոքր քիչ թիվ են կազմում։
Հանրաքվեի մասնակիցների թիվը 51 մլն է, դրանք այն քաղաքացիներն են, որոնց 18 տարին բոլորել է։ Առաջին փուլը կայացել է դեկտեմբերի 15-ին, երկրորդը կլինի 22-ին։ Պաշտոնական արդյունքները կհրապարկվեն հանրաքվեի ավարտից երկու օր անց։










































