Մագնիտոգորսկում փրկել են քսան տարեկան աղջկան, որն ընկել էր աղբամուղի մեջ։ Պատահաբար աղբատարի մեջ էր ընկել նրա օծանելիքը, նա փորձել էր այն դուրս քաշել, սակայն ինքն էր հայտնվել մեջը։ Ճիչերը լսել են հարևանները և կանչել են փրկարարներին։
Փրկվելուց հետո աղջիկը տուն չի գնացել, այլ շարունակել է օծանելիքի որոնման աշխատանքներն աղբակույտերի մեջ։ Այս մասին պատմել են փրկարարները։
Գտնելուց հետո է միայն հաջողվել տուն տանել աղջկան։ Բժիշկները վնասվածք չեն հայտնաբերել մարմնի վրա։
Մայիսի 17-ին Տյումենի բնակիչը նույնպես հայտնվել է աղբամուղի մեջ։ Իննհարկանի շենքի հինգերորդ հարկում փրկարաները գտել էին 30 տարեկան տղամարդուն։ Նա 8-րդ հարկում իրեն զետեղել էր խողովակի մեջ՝ ընկերուհուց թաքնվելու համար։ Այս անգամ տուժողը բժշկական օգնության կարիք է զգացել։








































