Եգիպտոսի իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» շարժումը , որը կատարել է երկրի նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի ձայների սեփական հաշվարկ, հայտարարել է, որ դեկտեմբերի 15-ին քաղաքացիների մեծ մասը աջակցություն է հայտնել փաստթղթին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
99 ընտրատեղամասերից ստացված տվյալներով՝ սահամանդրությանը կողմ է քվեարկել ընտրողների 56.5 տոկոսը: Նման տեղեկություն է փոխանցել աղբյուրը, որը ցանկացել է անհայտ մնալ:
Միևնույն ժամանակ, Եգիպտոսի ընդդիմության ներկայացուցիչը, որը նույնպես ցանկացել է անհայտ մնալ, հայտարարել է, որ նախագահ Մուհամմադ Մուրսիի հակառակորդները պարտվել են: Նրանց զարմացրել է Ալեքսանդրիայում Սահմանդրության նախագծի վերաբերյալ անցակացված համերաշխ քվեարկությունը:







































