Ինչպես տեղեկացնում է Կորդոբայի ոստիկանության մամուլի ծառայությունը, աշխարհի նախկին երրորդ ռակետ արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանի տունը հարձակման է ենթարկվել:
Հանցագործները տնից գողացել են երկու համակարգիչ, հինգ ժամացույց և փող:
Դավիթը հայտարարել է, որ ինքը շատ տխուր է միջադեպի համար, սակայն չի կարող ասել՝ կոնկրետ ինչքան գումար է գողացվել:
Ոստիկանությունն այս պահին կասկածյալներ չունի: Նշենք, որ ATP վարկանիշային աղյուսակում Դավիթն այս պահին 84-րդն է:







































