Այս շաբաթ ավստրալացի դերասան Հյու Ջեքմանը արժանացավ 2 մրցանակի, հաղորդում է mignews-ը: Նրան աստղ շնորհվեց Հոլիվուդի Փառքի արահետում: Դերասանը նաև առաջադրվել է Ոսկե գլոբուս կինոմրցանակին`«լավագույն դերասան» անվանակարգի համար:
«Ես, իհարկե, ուրախացա, երբ լսեցի, որ ինձ առաջադրում են «Ոսկե գլոբուս»-ի մրցանակի համար: Այժմ ես պատրաստվում եմ խաղատուն այցելել կամ, հնարավոր է, վիճակախաղի տոմս գնել: Դեռ չգիտեմ, բայց մի բան հաստատ գիտեմ. ես ցանկանում եմ ավարտել դերասանի կարիերան, քանի դեռ փառքի գագաթնակետին եմ»,- հայտարարել է դերասանը:










































