Այսօր Ճապոնիայում կանցկացվեն խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրություններ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Արտահերթ համընդհանուր ընտրություները նշանակվել էին այն բանից հետո, երբ ուղիղ մեկ ամիս առաջ երկրի վարչապետ Յոսիհիկո Նոդան արձակեց խորհրդարանը՝ երկրի համար մի քանի կարևոր օրենքների ընդունման հարցում ընդդիմության համաձայնության փոխարեն:
480 պատգամավորներից 300-ը կընտրվեն մեծամասնական ընտրակարգով, իսկ 180-ը՝ կուսակցական ցուցակներով: Ստորին պալատը սահմանադրական առավելություն ունի խորհրդարանականների պալատի համեմատությամբ՝ օրենքների ընդունման և վարչապետի նշանակման հարցում: Վարչապետ կդառնա այն կուսակցության առաջնորդը, որը ստորին պալատում մեծամասնություն ձեռք կբերի: Նախընտրական պայքարում ներառված են 12 կուսակցություններ, որոնք ընտրություններին 1500 թեկնածու են ներկայացրել:
Սոցհարցումների համաձայն՝ մեծ են ընդդիմադիր Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մեծամասնություն (300 տեղ) կազմելու շանսերը:









































