ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր կայցելի Նյութաուն (Կոնեկտիկուտ), որտեղ երեկ 20-ամյա Ադամ Լանզան տարրական դպրոցում կրակել էր 26 մարդու վրա, որոնցից 20-ը երեխաներ էին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնիի հայտարարության մեջ ասվում է, որ նախագահն այնտեղ կհանդիպի զոհվածների ընտանիքներին և երախտագիտություն կհայտնի նրանց, ովքեր ողբերգության առաջին րոպեներին օգնության են հասել:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Սենդի Հուքի դպրոցում զոհվել է 6 կին, այդ թվում՝ հանցագործի մայրը: Զոհվել են նաև 6-7 տարեկան 8 տղաներ և 12 աղջիկներ: Ողբերգության վայրում երիտասարդն ինքնասպան է եղել:
Նման արարքի դրդապատճառները հայտնի չեն: Daily News-ը հավաստում է, որ երիտասարդը տառապել է Ասպերհերի համախտանիշով (աուտիզմի թեթև տեսակ):









































