Հունաստանի մերձակայքում խորտակվել է գաղթականներով լի մի նավակ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, հաղորդում է Newsru.ua-ն` վկայակոչելով Gazeta-ին և Reuters-ին, որոնք տվյալներ են ներկայացրել հունական ոստիկանությունից:
Նավակը Թուրքիայից հասել էր Լեսբոս կղզու մերձակայքը: Նավակում եղել է 27 մարդ, բայց դեռևս հայտնի է միայն մեկ փրկվածի մասին: Տեղեկության համաձայն` գաղթականները Իրաքի բնակիչներ էին:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, տախտակամածին է եղել նաև նավակի տերը, որը նույնպես զոհվել է:









































