Tuesday, 16 06 2026
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ

Բիզնեսի գրանցումն այսուհետև «Մեկ պատուհանից»՝ էլեկտրոնային եղանակով

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության նորաբաց կենտրոն։ Մուտքը երիզող ժապավենը կտրելուց հետո վարչապետը շրջել է կենտրոնի սրահում, ծանոթացել տեխնիկական նոր հնարավորություններին:

Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների արդյունքում ներդրվել է «Մեկ պատուհան» սկզբունքը, համաձայն որի` քաղաքացին այլևս ստիպված չի լինի ռեգիստրում գրանցվելու համար մի քանի դուռ թակել, հավաքել անհրաժեշտ տեղեկանքներ ու փաստաթղթեր։ Համակարգի ներդրմամբ իրավաբանական անձի գրանցումը կատարվելու է «Մեկ պատուհանից»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, այս ծրագրի մասին հայտարարվել է դեռևս անցած տարի, և սա ՀՀ արդարադատության նախարարության գերակա խնդիրներից մեկն է, որպեսզի ՀՀ կառավարությունը կարողանա որակյալ ծառայություններ մատուցել քաղաքացիներին։

«Այսուհետև ձեռնարկությունների գրանցման գործընթացը ՀՀ-ում կատարվելու է առավելագույնը 15 րոպեի ընթացքում, ընդ որում՝ էլեկտրոնային եղանակով գրանցումը հնարավորություն է տալու, որպեսզի քաղաքացիները կարողանան ձեռնարկություն գրանցել` նույնիսկ չայցելելով գործակալություն»,- նշել է գործադիրի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով Եվրամիությանը և Ասիական զարգացման բանկին օժանդակության համար, որոնց աջակցությամբ այս ծրագիրը դարձել է իրականություն։

Նրա խոսքով, ծրագրի իրականացման համար միմյանց հետ համագործակցել են մի քանի կառույցներ, որպեսզի քաղաքացին ստիպված չլինի տարբեր գերատեսչություններից հավաքել տեղեկատվություն` ՀՀ-ում ձեռնարկություն գրանցելու համար։ «Վեց գերատեսչությունների տվյալների բազաներն այսուհետև համադրելի են, և այստեղ նստած մասնագետները հնարավորություն ունեն դրանք համադրելու, ու քաղաքացու վրա լրացուցիչ բեռ չի դրվի»,- ընդգծել է վարչապետը և հավելել. «Սա ստեղծելու է ավելի բարենպաստ միջավայր ՀՀ-ում բիզնեսով զբաղվելու համար, քանի որ ձեռնարկության գրանցումից էլ հենց մեր քաղաքացիները մտնում են բիզնես դաշտ»:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը ներկայացրել է իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացի մանրամասները մինչև բարեփոխումների իրականացումը և դրանից հետո։ Խոսելով էլեկտրոնային գրանցման համակարգի մասին` Դավիթ Սարգսյանը տեղեկացրել է, որ իրականացված բարեփոխումը ոչ միայն մեկ պատուհանի սկզբունքով սպասարկվող այս սրահի ստեղծումն է, այլև էլեկտրոնային համակարգի ներդրումը, որը նշանակում է, որ բիզնեսի գրանցման հայտերը կստացվեն նաև էլեկտրոնային եղանակով` www.e-register.am կայքի միջոցով:

«Տանից դուք կարող եք ձեր համակարգչից հայտ ներկայացնել և բիզնես գրանցել: Այսպիսով, գրանցման ժամանակահատվածն էապես կրճատվում է, և դա վերաբերում է թե´ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ գրանցելուն, թե´ անհատ ձեռնարկատերի գրանցման վկայական ստանալուն: Սրանք կազմում են այսօրվա գրանցումների տարեկան շուրջ 97 տոկոսը»,- նշել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը:

Շնորհանդեսի ընթացքում էլեկտրոնային եղանակով գրանցվել է մեկ ՍՊԸ և մեկ անհատ ձեռնարկատեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում