Իսպանիայի Լա Լիգայի 16-րդ տուրում տեղի ունեցավ «Խետաֆե» – «Օսասունա» մրցապայքարը:
Խաղը բավական բարդ ստացվեց, քանի որ հյուրերը, թվում էր, կարողանում են առավելության հասնել: Հանդիպման գրեթե ավարտին՝ 85-րդ րոպեին, նրանք գոլ խփեցին, սակայն մրցավարի կողմից փոխհատուցված ժամանակում գոլ ընդունեցին՝ ձեռքից բաց թողնելով երեք միավորը:
Հանդիպումն ավարտվեց 1:1:
Գոլերը՝ (85´) Սոլա, (90+2´) Դիեգո Կաստրո(11-մ):







































